Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Նորություններ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ` ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ Հունիս 23

Գավառի պետական համալսարանը Եվրոպական միության ‹‹էրազմուս+›› ծրագրի շրջանակում դասախոսների և ուսանողների ակադեմիական շարժունություն է իրականացնում Բուլղարիայի Հանրապետության Անգել Կանչևի անվան Ռուսեի և Իսպանիայի Թագավորության Կոռունայի համալսարանների հետ:

Հերթական ակադեմիական շարժունության մասնակցներ, Բանասիրական ֆակուլտետի Օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ Աննա Բալագոզյանը, Սաթենիկ Տիգրանյանը և նույն ամբիոնի դասախոս, Արտաքին կապերի և լրատվության բաժնի ավագ մասնագետ Սիրանուշ Խաչատրյանը հանդես եկան Բուլղարիայի Անգել Կանչևի անվան Ռուսեի և Իսպանիայի Կոռունայի համալսարաններում դասախոսական աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններով:

Շնոհանդես-հաշվետվությամբ դասախոսները ներկայացրին ակադեմիական շարժունության ծրագրի իրականացման ընթացքը և արդյունքները, հյուրընկալ բուհերում իրենց կողմից ներկայացված դասախոսությունների թեմաները և դասընթացների անցկացման ձևաչափն ու մեթոդները, անդրադարձ կատարեցին նաև գիտահետազոտական աշխատանքներին, համատեղ հոդվածների պատրաստմանը, հետագա համագործակցության ուղղություններին՝ շարժունությունը դիտարկելով որպես լավ հնարավորություն միջմշակութային երկխոսության, նոր փորձառության և հմտությունների շարունակական ձեռքբերման համար:

Ինչպես նշեցին հաշվետու դասախոսները, ԳՊՀ ակադեմական շարժունության ծրագրերը լավագույնս նպաստում են դասախոսի մասնագիտական որակների բարելավմանը և մղում շարժունության ընթացքում ձեռքբերված նոր գիտելիքն ու կարողությունը ծառայեցնելու մայր բուհում կրթության որակի անընդհատ բարելավմանը:


 23.6.2017
Նորությունն ընթերցվել է 45 անգամ